«Դուք էլ եք էլի փոքրամասնություն»․ Հասանովը՝ հայերի մասին

Մանրամասներ

Բոլոր իշխանությունների ժամանակ ազգային փոքրամասնությունների համար ստեղծվել են բոլոր պայմանները, այսօր մեր ազգը իր լեզվով սովորում է Հայաստանում: Այս մասին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց եզդիական համայքնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը:

«Չի բացառվել նաև ասորական համայքնը: Կա դասագրքերի տպագրություն ևս յալն: Սա չի ստեղծվել այսօր, ստեղծվել է այն ժամանակ: Բոլոր կառավարությունները ազգային փոքրամասնությունների համար արել են ամեն ինչ»,- ասաց Հասանովը:

Հասանովը, թվարկելով ԱԺ-ում ներկայացված ազգային փոքրամասնություններին, նշեց նաև հայերին, ապա ուղղեց իրեն, ինչից հետո դահլիճում ներկաները սկսեցին ծիծաղել.

«Դե դուք էլ եք փոքրամասնություն ինչ-որ տեղ: Այսօր մենք 4 ազգային փոքրամասնության ներկայացուցիչներով Ազգային ժողովում ենք, դա հայ ժողովրդի բարի կամքն է»: