Իրանի և Իրաքի սահմանին 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Մանրամասներ

Իրանի և Իրաքի սահմանային հատվածում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 22։32-ին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 349 հազար բնակչություն ունեցող Սանանդաջ իրանական քաղաքից հարավ-արևմուտք, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։