Իրանի դեմ հարձակումների համար Ադրբեջանն իր օդանավակայաններն Իսրայելին չի տրամադրի

Մանրամասներ

Ադրբեջանը Իսրայելին օդանավակայաններ չի տրամադրի, եթե նա որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Այս մասին The Jerusalem Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը։

Նա վստահեցրել է, որ Ադրբեջանը չի միջամտի այլ երկրների ներքին գործերին եւ թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի այլ երկրների դեմ։