Դարերի ընթացքում չտեսնված փոփոխությունների սպասեք․ Չինաստանի նախագահ

Մանրամասներ

Դարերի ընթացքում չտեսնված փոփոխությունների սպասեք: Այս մասին ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ երրորդ հնգամյա ժամկետով վերընտրվելուց հետո։

«Առաջիկա ամիսներին կարող են լուրջ փոփոխություններ լինել, որոնք կարող են հանգեցնել բանակցությունների կամ համապարփակ պատերազմի»,- հավելել է Ծինփինը։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը 14-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԺՆՀՉԺ) առաջին նստաշրջանի պատվիրակները միաձայն քվեարկել են Չինաստանի նախագահի պաշտոնում Սի Ծինփինի աննախադեպ՝ երրորդ հնգամյա ժամկետով վերընտրվելու օգտին։ 

նախագահի պաշտոնում Սի Ծինփինը կգլխավորի նաև Չինաստանի զինված ուժերը, որպես ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար։