Իսրայելը կարող է մոտ ապագայում ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ. ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին

Մանրամասները՝ տեսանյութում

Իսրայելը կարող է մոտ ապագայում ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ. Այս մասին իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը.

«ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել»,- մեկնաբանել է Օսթինը։

Միաժամանակ իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ ռազմական վերնախավում խոսվում է «բարդ որոշումներ» ընդունելու Իսրայելի պատրաստակամության մասին, և որ շուտով նախագահը ելույթով կդիմի ժողովրդին։ 

Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելի կողմից Իրանին ծրագրված հարվածելու ամսաթիվը խիստ գաղտնի է պահվում։ Հայտնի է միայն, որ Իսրայելի հարձակումը կունենա անսպասելի տարրեր։