Թբիլիսիի ցույցերի ժամանակ կալանավորվել է 133 մարդ. Վրաստանի ՆԳՆ

Մանրամասներ

Թբիլիսիում ցույցերի ժամանակ կալանավորվածների թիվը հասել է 133-ի, տեղեկացվել է Վրաստանի ՆԳՆ-ի կայքում։

«Մարտի 7-ին եւ 8-ին խորհրդարանի մոտ ցույցի ժամանակ տեղի ունեցած խախտումների, մասնավորապես՝ ոստիկանության աշխատակիցների դեմ հարձակումների փաստերով կալանավորվել է մեկ մարդ Վրաստանի Քր.օր.-ի 353 հոդվածով։

Վարչական կարգով կալանավորվածների թիվը հասել է 133-ի»,- նշվել է հաղորդագրությունում։

Նախարարության տվյալներով՝ նախօրեին կալանավորվել էր ավելի քան 60 մարդ, հիմնականում ոստիկանությանը չենթարկվելու եւ մանր խուլիգանության պատճառով։