Պապիկյանի պաշտոնանկ արվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ վարչապետի աշխատակազմ

Մանրամասներ

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե իբր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնանկ է արվելու։

«Արմենպրես»-ի հարցմանն  ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանել են. «Լուրերը, որ Սուրեն Պապիկյանի պաշտոնանկ է արվելու,  չեն համապատասխանում իրականությանը»։