Մեծ Բրիտանիայի թագավորն առաջին պետական ​​այցը կկատարի Ֆրանսիա

Մանրամասներ

Մեծ Բրիտանիայի Կառլոս 3-րդ թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին պետական ​​այցը կկատարի Ֆրանսիա՝ մարտի 26-ին։

Այդ մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունից:

Վկայակոչելով Ելիսեյան պալատին՝ Reuters-ը տեղեկացնում Է, որ Կառլոս 3-րդի առաջին պետական ​​այցը լինելու Է քառօրյա և ավարտվելու Է մարտի 29-ին։ Նշվում է, որ այցը դիվանագիտական քայլ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից, որը ցանկանում է մի շարք վեճերից հետո բարելավել ֆրանս-բրիտանական հարաբերությունները։

Բրիտանիայի միապետի այցից առաջ՝ մարտի 10-ին, Փարիզ է մեկնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը:

Նա կմասնակցի ֆրանս-բրիտանական գագաթնաժողովին, որն առաջինն է լինելու 2018 թ.-ից ի վեր: