Առևտուր անող քաղաքացու և Հովիկ Աղազարյանի միջև միջադեպ է գրանցվել․ Աղազարյանը ճանաչվել է տուժող. քաղաքացին ձերբակալվել է

Մանրամասներ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը գրառում էր արել, որ փողոցում առևտուր անող քաղաքացու ու ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հովիկ  Աղազարյանի միջև միջադեպ է գրանցվել։

Tert.am-ը Քննչական կոմիտեից տեղեկացել է, որ պատգամավորի կողմից միջադեպի վերաբերյալ հաղորդում է ստացվել, ինչի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

«Պատգամավորը ճանաչվել է տուժող, մեկ անձ ձերբակալվել է։ Դեպքի ամբողջական հանգամանքները կպարզվեն քննությամբ»,–հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։