Ալիևը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի մոտ բողոքել է Մեծամորի ԱԷԿ-ից

Մանրամասներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, ընդունելով ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիին, անդրադարձել է միջուկային անվտանգության խնդրին և մատնանշել Հայաստանի Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությունը:

Ալիևը հայտարարել է, որ «կայանը մեծ միջուկային սպառնալիք է ստեղծում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար, աշխատում է հին տեխնոլոգիաներով և ունի լուրջ տեխնիկական խնդիրներ»։

Ալիևը նաև հավելել է, որ «անհանգստություն է առաջացնում Մեծամորի ԱԷԿ-ից որոշ միջուկային նյութերի ապօրինի առևտուրը»։