Դոլարն էժանացել է, եվրոն՝ թանկացել

Մանրամասներ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 1-ին, կազմել է 389.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.33 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.88 դրամ (աճել է 1.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 468.48 դրամ (նվազել է 2.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.17 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 391-395 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 404-412 դրամով, վաճառվում է 416-425 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.50-5.10 դրամով, վաճառվում է 5.20-5.40 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում՝ 389.50-390 դրամով:

Եվրոն գնվում է 410-412 դրամով, վաճառվում է 416-417 դրամով:

Ռուբլին գնվում է 5.00-5.05 դրամով, վաճառվում է 5.20 դրամով: