Ադրբեջանը մեղադրում է ԵՄ-ին պայմանավորվածությունները խախտելու մեջ

Մանրամասներ

«ԵՄ առաքելության առաջին փուլը մեզ հետ համաձայնեցված էր, այն երկամսյա ժամկետ ուներ։ Առաքելությունը իր նպատակներին չհասավ` վստահության ամրապնդում և դելիմիտացիայի հարցում աջակցություն».- այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ անդրադառնալով ԵՄ քաղաքացիական երկրորդ առաքելության տեղակայմանը Հայաստանում։

«Իսկ առաքելության 2-րդ փուլի անցումը տեղի ունեցավ կայացված պայմանավորվածությունների խախտմամբ։ Մեզ համար ընդունելի չէ, թե իբր առաքելությունը Հայաստանում է և կապ չունի Ադրբեջանի հետ։

Առաքելությունը վերաբերում է Ադրբեջանի լեգիտիմ շահերին և այդ մասին մեր մտավախությունները բարձրաձայնել ենք»,- ավելացրել է Բայրամովը։