Alfa Romeo-ն կներկայացնի 1000 ձիաուժ հզորությամբ Giulia Quadrifoglio սուպերսեդանը

Մանրամասներ

Alfa Romeo-ն կներկայացնի 1000 ձիաուժ հզորությամբ Giulia Quadrifoglio սեդանը։ Մինչեւ 2027 թվականը Alfa Romeo-ի բոլոր նոր մոդելները պետք է դառնան էլեկտրամոբիլներ, սակայն նման շարժիչին անցումը չի նշանակում, որ ապրանքանիշը կհրաժարվի վառ եւ էմոցիոնալ մոդելներից, գրում է Motor-ը։

AutoCar-ին տված հարցազրույցում Alfa Romeo-ի ղեկավար Ժան-Ֆիլիպ Իմպարատոն խոստացել է, որ ընկերությունն իր շարքում կպահպանի Giulia մոդելը, որը լրջորեն կվերաձեւավորվի եւ նույնիսկ մասամբ կմիավորվի Maserati սպորտային մեքենաների հետ: Մոդելը հիմնված կլինի նոր սերնդի Peugeot 3008 քրոսովերի STLA պլատֆորմի արդիականացված տարբերակի վրա։

Սուպերսեդանը կաջակցի 800 վոլտ լարման բորտային էլեկտրականությանը: Սա թույլ կտա իրականացնել արագ լիցքավորում՝ 20 րոպեում 10%-ից մինչեւ 80%, իսկ ընթացքի տեւողությունն առանց վերալիցքավորման կկազմի 700-800 կիլոմետր: Ինչ վերաբերում է դիզայնին, Giulia-ի իրավահաջորդը, ասում է Ժան-Ֆիլիպ Իմպարատոն, «կնմանվի Alfa Romeo-ին, որին բոլորս ուզում ենք»՝ «շատ լավ» արտաքինով:

Մոդելի արտաքին տեսքը կամրապնդեն համապատասխան տեխնիկական բնութագրերը։ Բազային էլեկտրամոբիլի հզորությունը կկազմի մոտ 350 ձիաուժ, Veloce տարբերակը կունենա արդեն մոտ 790 ձիաուժ, իսկ Quadrifolio-ի ֆլագմանային տարբերակը կհագեցնեն մոտ 1000 ձիաուժ հզորությամբ շարժիչով։