Երևանի 44-ամյա բանկիչը Մրգաշենից 4 ոչխար էր գողացել եւ վաճառել

Մանրամասները՝ տեսանյութում

Փետրվարի 17-ին մրգաշենցի մի տղամարդ ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր տվել, որ անասնագոմից գողացել են 4 ոչխար։

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն ստացվեց, որ գողությունը կատարել է Երևանի 44-ամյա մի բնակիչ:

Նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Նաիրիի բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողոնը վաճառել էր: Տղամարդը ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին։