ՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել դեսպան Թրեյսիին Ուկրաինայի հակամարտությունում ԱՄՆ-ի ներգրավվածության պատճառով

Մանրամասներ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ կանչել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին եւ նրան բողոք հայտնել՝ Ուկրաինայի զինված հակամարտությունում ԱՄՆ-ի ներգրավվածության ընդլայնման հետ կապված։ Այս մասին ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

«Դեսպանին փոխանցված բողոքի նոտայում ընդգծվում է, որ Ուկրաինայի Զինված ուժերին սպառազինությունների մատակարարումը, ինչպես նաեւ ռուսական ռազմական եւ քաղաքացիական ենթակառուցվածքին հարվածներ հասցնելու վերաբերյալ նպատականշումների փոխանցումը ակնհայտ ցույց են տալիս ամերիկյան կողմի կեղծ պնդումներն այն մասին, որ ԱՄՆ-ն հակամարտության կողմ չէ», — նշվում է հաղորդագրությունում։