Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Յուրի Խաչատուրովի որդու՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։
Նշենք, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, Խաչատուրովը ձերբակալվել է։
Խաչատուրովի առնչվող քրեական վարույթն առնչվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելուն (փողերի լվացում)։
Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար։
0Comments