Փետրվարի 20-ին` ժամը 08:00-ից բոլոր ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը վերականգնվել է

Մանրամասներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին առավոտյան ժամը 08:00-ից բոլոր ԱԳԼՃԿ- ների գազամատակարարումը կվերականգնվի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում փետրվարի 14-ին ժամը 16:00-ից մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը, որի պատճառով զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները, որի հետևանքով փետրվարի 18-ի ժամը 11:00-ից որոշ ժամանակով ընդհատվել էր ՀՀ տարածքում գործող մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: