Գազալցակայանում գազի բալոն է պայթել. կան վիրավորներ, վնասվել է 3 ավտոմեքենա

Մանրամասներ

Փետրվարի 19-ին, ժամը 11։45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, կա երեք տուժած, վնասվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Нет описания фото.Возможно, это изображение 1 человек и на открытом воздухеВозможно, это изображение 10 человек и на открытом воздухеВозможно, это изображение 10 человек и дорогаНет описания фото.