Թուրքիայում նոր՝ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. զոհերի թիվը հասել է 38 044-ի

Մանրամասներ

Թուրքիայի Հաթայ նահանգում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են տեղի սեյսմոլոգները։

Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակի տվյալներով՝ օջախը գտնվել է ծովում՝ ինը կիլոմետր խորության վրա՝ ափից հինգ կիլոմետր հեռավորության վրա։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը, Հաթայի բնակիչները զգացել են ցնցումներ, փլուզվել են մի քանի շենքեր, որոնք վնասվել էին փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժերից։

Մինչդեռ kommersant.ru-ն հավելում է, որ փետրվարի սկզբին Թուրքիայում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի զոհերի թիվն աճել է՝ հասնելով 38 044-ի։ Այս մասին հայտնել է աղետների կառավարման տեղական գործակալությունը: Փլատակների մաքրման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 11 հազար փրկարար։

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 35 հազար մարդ, ավերվել են հազարավոր տներ։