Թուրքիայում երկրաշարժից զոհվել է 35418 մարդ․ Էրդողան

Մանրամասներ

Թուրքիայի երկրաշարժերի հետևանքով զոհվել է 35418 մարդ։ Այս մասին այսօր հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Փետրվարի 6-ի երկրաշարժը Թուրքիայի պատմության մեջ ամենամահաբեր բնական աղետն էր՝ գերազանցելով 1939 թվականի երկրաշարժը»,- ասել է Էրդողանը։