Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը ՀԱՊԿ երկրների մասնակցության կարիք չկա. ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար

Մանրամասներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտնել է, որ տեղյակ չէ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը ՀԱՊԿ երկրների մասնակցության հնարավորության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Միաժամանակ Սիդորովն իր անձնական կարծիքն է հայտնել, որ այժմ նման անհրաժեշտություն չկա։

Ավելի վաղ Սիդորովը հայտնել էր, որ քննարկվում է 2023 թվականին ռուս-բելառուսական զորավարժությունների անցկացման հարցը։ Ներկա պահին Ուկրաինայում շարունակվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հատուկ գործողությունը։