Բաթումիի ափերի մոտ ական է պայթել

Մանրամասներ

Սեւ ծովում՝ վրացական Բաթումի քաղաքի ափերի մոտ, պայթյուն է գրանցվել, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ականը պայթել է ափից մոտ 25 մետր հեռավորության վրա։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։