Կա մտավախություն, որ զինվորները տիրապետել են ինֆորմացիայի և այդ հանգամանքը դարձել է նրանց մահվան պատճառ. Փաստաբան

Մանրամասներ

Շատ կարեւոր է պարզել, թե ինչ է տեղի ունեցել դեպքին նախորդող ժմանակահատվածում այդ կացարանում: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ազատ գյուղում զորամասի կացարանի հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Այդտեղ կենդանի մնացածներից որոշների վարքագիծը հակասում է այն շրջանառվող վարկածին, ժամանակագրական առումով լուրջ հակասություններ ունեն: 21 հոգի են եղել, որից  6-ին հաջողվել է դուրս գալ շենքից, պետք է հասկանալ՝ մնացած 15-ին ինչու չճի հաջողվել դուրս գալ: Դուք բոլորդ տեսել եք ճաղավանդակները, այնտեղից դուրս գալու հավանկանությունը շատ քիչ է: Մենք կմիջնորդենք, որ փորձարարություն իրականացվի: Ասենք այդ ճաղավանդակներից դուրս եկած երեխան, որ բուժվել է, բոլորիս ներկայությամբ իրականացվի փորձարարություն, տեսնենք հնարավո՞ր է այդ ճաղավանդակից դուրս գալ այդ իրավիճակում: Ես ներքին համոզմունք ունեմ, որ հրդեհի պահին երեխաներն արդեն գիտակից չեն եղել, գուցե նաեւ կենդանի չեն եղել: Դա պետք է պարզել: մենք ուրիշ տվյալ ունենք, որը հիմա չեմ հրապարակելու»«-ասաց Նորիկյնը: Նրա խոսքով, ծնողների կողմից խնդիր է բարձրացվել, որ դեպքին նախորդած ժամանակահատվածում սպաների և զինծառայողների միջև եղել են անհարթություններ, հակասություններ ու վեճեր. «Այս պահին կհաստատեմ այդ տեղեկությունները Եղիշե Հակոբյանի (ողջ մնացած կապիտանի մասին է խոսքը-խմբ) մասով։ Բայց այստեղ շատ լուրջ խնդիր կա, մասնագիտական հարթությունում պետք է տեսնենք կապը՝ վեճերի ու հրդեհի միջև, արդյո՞ք դրանց մեջ առկա է պատաճառահետևանքային կապ, թե ոչ»,- ասաց Նորիկյանը։

Փաստաբանը ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ հանգամանքի վրա։

«Ի՞նչ բուն պարտականություններ են կատարել այդ երեխաները, ինչ ծառայություն են իրականացրել, ինչ տեխնիկայի, միջոցների են տիրապետել։ Ծնողների մոտ մտավախություն կա, որ երեխաների գործառութային վարքագծով պայմանավորված նրանց կողմից տիրապետվող ինֆորմացիան  կարող էր նրանց դարձնել թիրախ և լիկվիդացիայի պատճառ։ Այսինքն նրանք տիրապետել են որոշակի ինֆորմացիայի ու այդ հանգամանքը դարձել է նրանց մահվան պատճառ: Բայց սա ընդամենը ծնողների մտավախությունն է»,- ասաց նա։

Փաստաբանը նաեւ հայտարարեց, որ սյս գործով պետք է պատասխան տան ոչ միայն սլաքավարները, հանկարծ մեր ուշադրությունը չշեղեն միայն կապիտանով կամ կոմունալ ծառայության պետով սահմանափակվեն, այս շղթան հասնում է ոչ միայն բանակային կորպուսի ղեկավար կազմ, այլեւ մինչեւ ՊՆ համապատասխան վարչություններ: «Տարիներ շարունակ այնպես են արել, որ բանակում մի քանի սլաքավար պատասխան են տվել, իսկ խոշոր շնաձկները այդպես էլ մնացել են անպատիժ»: