Փաշինյանի օրոք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի օգնական Պողոս Պողոսյանը 25 մլն դրամով գնել է մի հողատարածք, որը հետագայում 420 մլն դրամով վաճառել է նախկինում «Պատիվ Ունեցող», բայց դրանից «կաշկանդվող», իսկ հիմա պարզապես պատգամավոր` Իշխան Զաքարյանին: Նույն «հանցանքի» համար էսօր նախկին Ծռիստ ու Նիկոլական Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկեցին: Ու դե «Հայաստանականները» սկսեցին բողոքել, որ սա շոու է` իշխանության հանցավոր անփութությունը քողարկելու համար:
Ես ուզում եմ հասկանալ` ո՞վ ա «Հայաստան» դաշինքին խոստացել, որ էս երկրում մենակ իրենք կարան շոու անեն: Ժողովրդին հանեն, քայլացնեն, պարացնեն ու երգացնեն, վերջում էլ ասեն, որ «կրել են»` արանքում Փաշինյանին վերակենդանացնելով:
Ո՞րն ա էս մարդկանց իրական բողոքը` որ իրանց հացը ձեռքներից խլու՞մ են, թե՞ որ շոուի մեջ էլ առաջին պլանի դեր չեն տալիս, զուտ պոդտանցովկի համար են օգտագործում: է էդքանն եք կարում, էդքանն են ձեզ տալիս: Լավ խաղայիք, լավ դերեր կստանայիք:
Էս «Թալանչի vs Դավաճան» ներկայացումն առանց այդ էլ դիտարժանությունը կորցրել ա, մի հատ էլ դերասաններն են սկսում շոուից բողոքել:
Արթուր Դանիելյան
0Comments