Երկրաշարժից Թուրքիան 3 մետրով տեղափոխվել է դեպի հարավ-արևմուտք

Մանրամասներ

Երկրաշարժը երկրաբանական տեղաշարժ է առաջացրել, որի հետևանքով քարոլորտային սալերը երեք մետրով տեղափոխվել են, ասել է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) նախագահ Կառլո Դոլիոնին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

«Արաբական սալը հյուսիս-արևելք-հարավ-արևմուտք ուղղությամբ մոտավորապես 3 մետրով տեղաշարժվել է Անատոլիական սալի նկատմամբ», – փորձագետը հայտնել Է Corriere della Sera թերթին:

Ըստ գիտնականի՝ «կարծես, Թուրքիան տեղափոխված լինի դեպի հարավ-արևմուտք»։

Դոլիոնիի խոսքով՝ բեկվածքի ընդհանուր չափը կազմել է առնվազն 150 կիլոմետր, «այդ ամենը տեղի է ունեցել մի քանի տասնյակ վայրկյանում»։