Եթե Սեյրան Օհանյանն ընդուներ, որ համաձայն է վաղեմության հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելուն, ես այստեղ չէի լինի․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)

Մանրամասներ

ԱԺ քառօրյայի առաջին նիստի օրակարգում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի  նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։

Զեկուցելիս Աննա Վարդապետյանը նշեց, որ Սեյրան Օհանյանն ունեցել է վաղեմության ժամկետից օգտվելու իրավունք, սակայն հրաժարվել է դրանից, այլապես ինքն ԱԺ–ում չէր լինի։
ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց զեկուցողին, թե ինչ կլինի, եթե Սեյրան Օհանյանը որոշի օգտվել վաղեմության ժամկետի իրավունքից։

«Ձեր խոսքում նշեցիք, որ Սեյրան Օհանյանը կարող էր օգտվել վաղեմության ժամկետից և Դուք այստեղ չէիք լինի, իսկ հնարավո՞ր է ինչ-որ կետից ինքը կարողանա դիմել, որ վաղեմության ժամկետ կիրառվի։ Բացի այդ, Դուք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ հնչեցրեցիք, այստեղ խիստ կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք իրենք ևս որպես մեղադրյալ ներգավված են, թե ոչ։ Բացատրեք ինձ՝ այն մարդիկ, որոնք այդ գործարքի մասնակից են եղել, ներգրավված են եղել որպես մեղադրյալ, թե՞ ոչ»,- ասաց պատգամավորը։

Արձագանքելով՝ Աննա Վարդապետյանը ասաց, որ եթե նշել է վկայի կարգավիճակ, նշանակում է նրանք ունեն վկայի կարգավիճակ․«Այդ անձանց մասով քննությունը շարունակվելու է, քննությունն ունի իր տրամաբանությունն ու տակտիկան։ Եթե այսօր եկել եմ ԱԺ ու միջնորդում եմ թույլ տալ հանրային հետապնդում սկսել անձի նկատմամբ, ով այս շղթայի մաս է, պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքի խիստ կարգավորումներով»։

Անդրադառնալով վաղեմության ժամկետ կիրառելու մասին հարցին, դատախազը նշեց․

«Անձի դատավարական իրավունքն է ցանկացած պահի նշելու, որ համաձայն է վաղեմության հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը։ Այդ փաստը մենք պատարստ ենք օգտագործելու  քրեական վարույթի շրջանակներում։ Բանկանանաբար, եթե ընդունեց որևէ անձ, ես չեմ գալու կանգնեմ այս ամբիոնի մոտ  և խնդրեմ թույլ տալ այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, որովհետև այդ անձն արդեն ընդունել է, որ համաձայն է  վաղեմության հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում  չհարուցելուն»։