Թուրքիայի փոխնախագահը հորդորել է պատրաստ լինել երկրաշարժի զոհերի թվի աճին

Մանրամասներ

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հորդորել է պատրաստ լինել երկրաշարժի հետևանքով զոհերի ու վիրավորների թվի աճին:

Նա նշել է, որ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, 1541 է, 9733 մարդ վիրավոր է։

«Այն թվերը, որոնք ներկայացնում եմ, այս պահին են: Չէի ցանկանա այդ մասին խոսել, բայց, ցավոք, մենք պետք է պատրաստ լինենք զոհերի ու վիրավորների թվի աճին»,- ասել է Օքթայը: