Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը անցել է 1500-ը

Մանրամասներ

Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է ավելի քան 1500 մարդ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեղեկացմամբ՝ երկրում տեղի ունեցած աղետի զոհ է դարձել 912 մարդ, վիրավորվել՝ 5385-ը։ Նրա տեղակալ Ֆուաթ Օքթայի խոսքով՝ Թուրքիայի տարբեր քաղաքներում առնվազն 1710 շենք է ավերվել կամ վնասվել։ Սիրիայում զոհվել է առնվազն 590 մարդ։