Պոլսո հայոց պատրիարքարանը համայնքային խորհրդակցություն կանցկացնի երկրաշարժի հետևանքների վերացման թեմայով

Մանրամասներ

Պոլսո հայոց պատրիարքարանը հրավիրում է համայնքային խորհրդակցություն երկրաշարժի հետևանքների վերացման թեմայով: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, համայնքի աշխարհիկ կառույցները կքննարկեն ավերված եկեղեցիների վերականգնման հարցերը, ինչպես նաև՝ երկրում ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակի  շտկման, նյութական վնասների վերացման հարցում ներդրում ունենալու հետագա քայլերը: