Թուրքիայում հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014-ի

Մանրամասներ

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014-ի, երկուշաբթի թուրքական հեռուստատեսության եթերում հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության պետ Յունուս Սեզերը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք ստացել ենք 2824 շինության ավերման տվյալներ, մեր 1014 քաղաքացի գրանցված է որպես մահացած»,- ասել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 912 զոհի մասին՝ նշելով,  այս ցուցանիշը կարող է աճել։

Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում ավերածություններ են տեղի ունեցել։ Իշխանությունների հաղորդմամբ՝ երկրաշարժին հաջորդել է 22 հետցնցում, որոնցից վերջինի ուժգնությունը կազմել է ավելի քան 6 մագնիտուդ։ Հետցնցումներից ամենահզորի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ: