Արցախում մանկապարտեզները շարունակում են փակ մնալ

Մանրամասներ

Արցախում դպրոցներն արդեն մեկ շաբաթ է, ինչ վերաբացվել են: Շարունակում են փակ մնալ մանկապարտեզները: Դպրոցներին կից գործող նախադպրոցական խմբերն էլ աշխատում են մինչեւ կեսօր:

Սա ամենից առաջ 7000 երեխայի կրթության իրավունքի խախտում է:

Շարունակությունը ածանցվող խնդիրներն են: Մանկապարտեզների շատ աշխատակիցներ մնացել են հարկադիր պարապուրդում, ավելի շատ աշխատող մայրերն էլ չգիտեն ում վստահել իրենց մանկահասակ երեխայի խնամքը: