Լավրովը հայտնել է, որ «Ռուսաստանի ընկերների ակումբ» կստեղծվի

Մանրամասներ

Ռուսաստանի ԱԳՆ-ն աջակցում է «Ռուսաստանի բարեկամների ակումբ» ստեղծելու նախաձեռնությանը։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդի միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստում։

«Նախագիծը, որի մի մասը, ինչպես հասկացա, կլինի լայն առցանց քննարկման հարթակ, կենտրոնացած է արտերկրի գործընկերների հետ բարեկամության պահպանման վրա, կենտրոնացած է ավանդական արժեքների տարածման և, իհարկե, ռուսական մշակույթի ստեղծագործությունների հանրահռչակման վրա»,- ասել է Լավրովը։