Շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում․ 50-69 տարեկան կանայք անվճար հետազոտվելու հնարավորություն կունենան

Մանրամասներ

2 տարում շուրջ 170․000 կին Լոռուց, Տավուշից և Սյունիքից կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն են անցել, նրանցից 170-ի մոտ հաստատվել է քաղցկեղ` նախնական փուլում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Այս կանանց հետագա բուժումն իրականացվում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ պետպատվերով:

Մասնագետները վստահեցնում են՝ հենց այս փուլում քաղցկեղի հայտնաբերման դեպքում ապահովվում է 90 և ավելի տոկոս ամբողջովին ապաքինում:

Առողջապահության նախարարության շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում: Մարզի 50-69 տարեկան կանայք կարող են անվճար սքրինինգային հետազոտություն անցնել իրենց բնակավայրում: