Մայիսյան ընտրությունները բեկումնային են. Էրդողան

Մանրամասներ

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն ամբողջությամբ կենտրոնացած է մայիսի 14-ին երկրում ծրագրված համընդհանուր ընտրությունների վրա, նա ամսաթիվը բեկումնային է համարում պետության ապագա տեսլականի համար։ Այս մասին ուրբաթ գրել է կառավարական շրջանակներին մոտ կանգնած Hürriyet թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին:

Սելվին մասնակցել է Էրդողանի՝ չորեքշաբթի օրը TRT հեռուստաալիքին տված հարցազրույցին։

«Էրդողանն ամբողջովին կենտրոնացած է ընտրությունների վրա։ Նա մայիսի 14-ը բեկումնային է համարում Թուրքիայի ապագա տեսլականի համար։ Թուրքիան կամ կասի՝ «բավ է» կամ՝ «շարունակեք»։ Ուստի նա քրտնաջան աշխատում է։ Ընդդիմությունը դեռ չի կողմնորոշվել իր թեկնածուի հարցում, սակայն Էրդողանն արդեն այցելել է 66 նահանգ, 34 հանդիպում է ունեցել երիտասարդների եւ գործարար շրջանակների կանանց հետ»,-գրում է Սելվին։

Նրա խոսքով՝ «քաղաքական գործիչները հետաքրքրասեր չեն, բայց ժամանակն է ուսումնասիրել ընտրություններում հաղթելու Էրդողանի արվեստը»։