Բլինքենը Չինաստան կատարած այցի ժամանակ կհանդիպի Սի Ծինփինին

Մանրամասներ

ԱՄՆ պետքարտուղար Էթոնի Բլինքենը Չինաստան կատարած այցի ընթացքում ծրագրում է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Աղբյուրը հայտնում է, որ Բլինքենը կլինի ԱՄՆ առաջին պետքարտուղարը, որը կհանդիպի Չինաստանի նախագահի հետ վերջին հինգ տարում։ Պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել այս հաղորդագրությունները, նշում է թերթը։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին։

Ըստ Financial Times-ի՝ Բլինկենը հանդիպումներ կունենա նաև Չինաստանի Կոմկուսի կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, քաղբյուրոյի անդամ Վան Յիի և Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի հետ։