Ռուսաստանը կարող է չեղարկել ԱՊՀ երկրների զինծառայողների կենսաթոշակների վճարման մասին համաձայնագիրը

Մանրամասներ

ՌԴ կառավարությունը պետդումա է ներկայացրել ԱՊՀ պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների կենսաթոշակային ապահովման և զինծառայողների պետական ապահովագրության մասին համաձայնագրի չեղարկման նախագիծ:

Բացատրական գրության մեջ նշվում է, որ խոսքը 1992 թվականի մայիսի 15-ի համաձայնագրերի մասին է, որոնց մասնակիցներն են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան:

Համաձայնագրերը նախատեսում են, որ այն դեպքում, երբ կենսաթոշակառուն մշտական բնակության է տեղափոխվում մեկ այլ պետություն, նրան նշանակվում է կենսաթոշակ՝ բնակության պետության նորմերի համաձայն, և դադարեցվում է կենսաթոշակը, որը նշանակվել է այն պետությունում, որտեղ ձեռք են բերվել կենսաթոշակային իրավունքները: