ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Իսրայելում այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանն անդրադարձել է Իրանին: Նա ընդգծել է Միացյալ Նահանգների «երկաթե» նվիրվածությունն Իսրայելի անվտանգությանը։ ԱՄՆ-ը երբեք չի տատանվել այս դիրքորոշման հարցում երկու երկրների միջև 75-ամյա հարաբերությունների ընթացքում, ասել է նա:
Ինչպես գրում է The Jerusalem Post-ը, Բլինկենն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը համաձայն է Իսրայելի հետ՝ Իրանի միջուկային զարգացումը կանխելու կարևորության հարցում:
Բլինկենը և Նեթանյահուն հայտարարել են, որ ձգտում էին ամրապնդել իրենց համագործակցությունը՝ ընդդեմ Իրանի:
«Միջազգային հանրության մեծ մասը տեսել է Իրանի իրական դեմքը»,- ասել է Նեթանյահուն՝ անդրադառնալով Իսլամական Հանրապետության կողմից ցուցարարներին մահապատժի ենթարկելուն:
«Կարծում եմ, որ ընդհանուր կոնսենսուս կա, որ այս ռեժիմը չպետք է միջուկային զենք ձեռք բերի: Մենք շատ լավ քննարկումներ ենք ունեցել ընդհանուր քաղաքականության ձևավորման, վտանգը կանխելու համար միասին աշխատելու փորձերի շուրջ», - հավելել է նա:
Նեթանյահուն ընդգծել է, որ հրեական պետության քաղաքականությունը «Իսրայելի ուժերի սահմաններում ամեն ինչ անելն է, որպեսզի թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել»։
Բլինկենը և Նեթանյահուն հայտարարել են, որ ձգտում էին ամրապնդել իրենց համագործակցությունը՝ ընդդեմ Իրանի
Մանրամասներ

0Comments