Ֆինլանդիան Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է խուսափել մարդկային կուտակումների վայրերից և անվտանգության հետ կապված այլ խորհուրդներ է տվել: Նման նախազգուշացումներ են արել Շվեդիան, Դանիան և Նորվեգիան, գրում է Yle-ն։
Դեկտեմբերից ի վեր Ֆինլանդիան Թուրքիա մեկնող քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Թուրքիայի և Սիրիայի սահմանամերձ շրջաններ ցանկացած ճանապարհորդությունից և անհարկի շրջագայությունից դեպի Թուրքիայի Իրանի և Իրաքի հետ սահմանային շրջաններ:
«Անվտանգության իրավիճակը երկրում կարող է արագ վատթարանալ: Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում շարունակվում է, Թուրքիան շարունակում է հակաահաբեկչական գործողությունը Հյուսիսային Իրաքում»,- ասվում է նախարարության կայքում։
0Comments