Լոս Անջելեսում անհայտ անձը կրակել է ավտոմեքենայում գտնվող մարդկանց վրա

Մանրամասներ

Առնվազն երեք մարդ է զոհվել, չորսը վիրավորվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հերթական հրաձգության հետևանքով, Los Angeles Times-ին հայտնել են Լոս Անջելեսի ոստիկանության վարչությունից։

Նշվում է, որ մահացածներից երեքը սպանվել են մեքենայում գտնվելու ժամանակ, իսկ չորս տուժածները վիրավորվել են փողոցում։

Միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ Բևերլի Հիլզից հյուսիս։ Հնարավոր կասկածյալը կամ կասկածյալները դեռևս ազատության մեջ են։