Ալիևն Իսրայելի նախագահի հետ քննարկել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումը

Մանրամասներ

Իսրայելի եւ Ադրբեջանի նախագահներ Իցհակ Հերցոգն ու Իլհամ Ալիեւը քննարկել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Հերցոգն Ալիեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ դատապարտում է «Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը»։ Ալիեւն իր ցավակցությունն է հայտնել Իցհակ Հերցոգին եւ Իսրայելում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված զոհվածների ընտանիքներին։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 27-ի առավոտյան մի տղամարդ մտել էր Իրանում Ադրբեջանի դեսպանատուն եւ կրակ բացել, ինչի հետեւանքով զոհվել էր մեկ եւ վիրավորվել երկու մարդ։ Հարձակվողը դեպքից անմիջապես հետո ձերբակալվել է։ Իրանում նշել են, որ նա անձնական դրդապատճառներով է առաջնորդվել։