Ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից․ Ռուսաստանի ԱԳՆ

Մանրամասներ

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Իրանում Բաքվի դեսպանատան վրա զինված հարձակմանը։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից, որի հետևանքով սպանվել է անվտանգության աշխատակիցը։

Ցավակցում ենք և աջակցություն հայտնում ադրբեջանցի գործընկերներին։ Ավելի ուշ ծավալում մեկնաբանություն կտանք այս հաշվով»։