ԱՄՆ նախագահն իսկապես, եթե ցանկանում է վերջ տալ այս հակամարտությանը, կարող է դա անել շատ արագ. Պեսկով

Մանրամասներ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ուկրաինական հակամարտության արագ ավարտի հնարավորության մասին, այնքան էլ հեռու չէ իրականությունից. բավական է, որ Սպիտակ տունը հանձնարարականներ տա Կիևին, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է gazeta.ru-ն:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարող է պայմանավորվել 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում հակամարտության դադարեցման շուրջ:

«Դե, տեսեք, հավանաբար տեսականորեն, պարոն Թրամփը հեռու չէ ճշմարտությունից. ԱՄՆ նախագահն իսկապես, եթե ցանկանում է վերջ տալ այս հակամարտությանը, կարող է դա անել շատ արագ՝ օգտագործելով իր հնարավորությունը, փաստորեն, պարզապես հրահանգներ տալով Կիևի ռեժիմին: Բավական է միայն Վաշինգտոնից Կիևի ռեժիմին հրահանգ տալ, համապատասխան հրահանգ, և այս ամենին կարելի է վերջ տալ: Իհարկե, ոչ մեկ օրում, ոչ երկուսում, բայց Կիևի ռեժիմի բանալին մեծապես Վաշինգտոնի ձեռքում է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։