Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է

Մանրամասներ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի սեղանին է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ի կողմից նախաձեռնված քրեական վարույթն ուղարկվել է Գլխավոր դատախազություն:

Տեղեկությունը փորձեցինք պարզել Գլխավոր դատախազությունից, որտեղից հայտնեցին. «Այս պահին նման տեղեկություն չկա»։

Մանրամասները՝ թերթի համարում: