Դաշնային լրատվամիջոցներն ակտիվորեն քարոզում են այն թեզերը, որ ռուսական բանակը կկարողանա կանգնեցնել ՆԱՏՕ-ի «Աբրամս» և «Լեոպարդ» տանկերը նույնիսկ նախքան նրանց ճակատ հասնելը։ Համարձակ հայտարարություններ են։ Սակայն սրանք առաջին խոստումները չեն, որոնք այդպես էլ չիրականացան պատերազմում։
Ռուս ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների դիտարկմամբ՝ ՆԱՏՕ-ի տանկերը գերծանր են, նրանց նյութատեխնիկական ապահովումը հնարավոր է մի քանի հիմնական երթուղիներով, և նշում են, որ ցանկացած տանկի տեղափոխումը նույնն է, թե ռուսականի, և թե արևմտյանի դեպքում՝ երկաթուղային կամ ավտոմոբիլային:
Ռուսական կողմը դրանց խոչընդոտելու հնարավոր տարբերակ է դիտարկում կամուրջների հենասյուներին բարձր ճշգրտությամբ հրթիռային հարվածներ հասցնելը։ Սակայն, մոռանում է, որ տանկերը կարող են տեղափոխվել նաև պաշտպանված ճանապարհով։
Պատրուշևի կարծիքով արևմտյան տանկերին՝ «Աբրամսին» և «Լեոպարդին», կարող են հեշտությամբ ոչնչացնել ռուսական «Т-72» և վերջերս ստեղծված՝ «T-90» ու «Армата» տանկերով։
Իրավիճակի գնահատականն այլ է ռազմական գործողություններում անմիջական մասնակցություն ունեցող ռուսական բանակի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում։ Դրա վառ արտահայտումը թերևս, օրերս ռուսական պրոպագանդայի կարկառուն դեմքերից՝ Սկաբեեւայի «60 րոպե» հաղորդաշարի ժամանակ ռուս զինվորականը հորդորեց չսպասել ոչ մի հաղթանակի.
«Այսօր, վաղը, գարնանը մենք էլ չենք հաղթի։ Դա ակնհայտ է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
0Comments