Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հաստատել է, որ Կրեմլը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի խոցման գոտում։ Այդ իսկ պատճառով Մոսկվայում սկսել են տեղադրել ՀՕՊ համակարգեր։
Այս մասին ազգային հեռուստամարաթոնի եթերում ասել է Հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Նա առաջին անգամ անուղղակիորեն հաստատել է, որ Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքին։ Հաղորդավարի հարցին՝ «ռաշիստները Էնգելսի (ՌԴ ռազմավարական ավիացիայի բազան, որին հարվածել են անօդաչուով․ խմբ) շուրջ հակաօդային պաշտպանություն չեն դնում, այն դրել են Կրեմլի տարածքում», Սկիբիցկին պատասխանել է. «Բայց դա եղել է Էնգելսից հետո: Սա հուշում է, որ եթե հասնում ենք Էնգելսին, ապա կհասնենք Կրեմլին»:
0Comments