ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Վաշինգտոնը որոշել է Ուկրաինային տրամադրել ամերիկյան Abrams հիմնական մարտական տանկերը։ Բայդենի խոսքով, ԱՄՆ-ը 31 Abrams տանկ կուղարկի Կիև, տեղեկացնում է BBC-ն։
Միեւնույն ժամանակ, Բայդենը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների հետ քննարկել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը։ ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Բայդենը խոսել է «Ուկրաինային աջակցության հարցում սերտ համակարգման մասին»։
Բանակցություններին մասնակցել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։
Այսօր Գերմանիայի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ Ուկրաինա են ուղարկելու 14 Leopard-2 հիմնական մարտական տանկ, ինչպես նաև այլ երկրներին թույլ կտան մատակարարել այդ մեքենաները։
0Comments