Հռոմի պապից բացի, ոչ ոք չունի Ուկրաինայում հակամարտության լուծումը. Բեռլուսկոնի

Մանրամասներ

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ «Հռոմի պապից բացի, ոչ ոք չունի Ուկրաինայում հակամարտության լուծումը»։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է Corriere della Sera-ին տված հարցազրույցում։

«Ինձ ցավ է պատճառում այն փաստը, որ ոչ ոք բացի Հռոմի պապից և Սուրբ Աթոռից, կարծես թե չունի լուծումներ, որոնք կհանգեցնեն հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասել է նա:

Բեռլուսկոնիի խոսքով՝ քանի դեռ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է, աշխարհը «անտանելի գին է վճարում» և կրում է հսկայական տնտեսական վնաս։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ իր կուսակցությունն Արևմուտքի, Եվրոպայի, Ատլանտյան դաշինքի կողմից է հանդես գալիս։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2022 թվականի դեկտեմբերի վերջին Ուկրաինայի հակամարտությունն որակել էր համաշխարհային պատերազմ, որի ավարտը, ըստ նրա, առաջիկայում չի սպասվում։ Պոնտիֆիկոսն ասել էր, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու իր կոչերը «անտեսվել են», բայց նա չի դադարի դատապարտել կռիվը: