Քրիստինե Գրիգորյանը կամ ԲԴԽ է գնալու, կամ՝ դեսպան է նշանակվելու

Մանրամասներ
Քրիստինե Գրիգորյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հրաժարական ներկայացրեց ԱԺ։ Ապա ժամը 14։00-ին ՄԻՊ գրասենյակում ժողով հրավիրեց, որ տեղեկացնի հրաժարականի մասին։

Քրիստինե Գրիգորյանը երեկ ՄԻՊ աշխատակազմի իր կադրերին շնորհակալագրեր է բաժանել։ Ժողովի ավարտից հետո աշխատակիցները ցրվել են իրենց սենյակները, բայց քիչ անց բոլորին կրկին հավաքել են, որ Գրիգորյանին հրաժեշտ տան։

Աշխատակիցները զարմացել են, թե ինչու են հիմա հրաժեշտ տալիս, չէ՞ որ ՄԻՊ-ի հրաժարականը հաստատվում է այն դեպքում, երբ նա 1 շաբաթ հետո պնդում է իր հրաժարականը, այսինքն՝  1 շաբաթ դեռ պետք է պաշտոնավարի։ Սակայն Գրիգորյանը հավաքել է իրերն ու երեկ հեռացել, աշխատակազմին ասել են, որ այլեւս չի գալու։ Ստացվում է, որ մեկ շաբաթ ՄԻՊ գրասենյակը դե ֆակտո ղեկավար չի ունենալու։

Ինչ վերաբերում է Գրիգորյանի հետագա ճակատագրին, ապա դրա վերաբերյալ 2 տարբեր տեղեկություն կա՝ որ նա ԲԴԽ է գնալու կամ որեւէ միջազգային կառույցում դեսպան է նշանակվելու։ ՄԻՊ աշխատակազմում շունչները պահած սպասում են եւ մամուլ կարդում, որ իմանան, թե ՄԻՊ-ի  պաշտոնի համար ինչ թեկնածուների անուններ են շրջանառվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում