ԵՄ-ն 2 տարով մեզ շանս ա տվել բանակը զինելու ու ոտքի կանգնեցնելու

Մանրամասներ

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԵՄ-ի ներկայությունը 2 տարով կապահովագրի մեզ լայնամասշտաբ պատերազմից, լոկալ ու փոքր բախումներ, կարծում եմ, մեկ-մեկ կլինեն, բայց սեպտեմբերյան դեպքերի նման, հուսանք, որ չեն լինի:

ԵՄ-ն 2 տարով մեզ շանս ա տվել բանակը զինելու ու ոտքի կանգնեցնելու, 2 տարուց ՌԴ խաղաղապահ ուժերը դուրս կգան Արցախից (Ադրբեջանի միջնորդությամբ), կարծում եմ, որ 2 տարին հենց դրանով ա պայմանավորված։

Ամեն դեպքում 2 տարին քիչ ժամանակ չի երկիրը ոտքի կանգնեցնելու համար։
Պետք ա բոլորս մեր ոլորտներում մաքսիմում վիզ դնենք, կարելի ա ասել 2-րդ շանս ենք ստացել խաղից դուրս չմնալու համար»: