ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիներից խոսելիս՝ համոզմունք է հայտնել, որ մեզ պետք է իր խոսքով՝ ոչ թե վախվորած, այլ հավասարակշռված ընդդիմություն.
«Իրենք վախենում են Նիկոլից ծեծ ուտելուց, հիմա հարց եմ տալիս՝ ինչի՞ չորեքշաբթի օրերը չեք գնում հարցուպատասխանին, ինչի՞ եք գնում էն ստերիլ միջավայրում, երբ որ չկա Նիկոլը:
Դրա համար եմ ասում՝ մեզ այսօր պետք է նոր որակի ընդդիմություն, էդ ձեր կռուտիտը, որ իբր արհամարհում եք Նիկոլին, ես շատ լավ գիտեմ՝ դուք ինչի չեք գնում Նիկոլի հետ առերեսման: Էս պահին չեմ խոսելու՝ Նիկոլի ջրաղացին ջուր չլցնելու համար, բայց գալու է օրը և էդ մասին անպայման խոսելու եմ»,- նշել է Զոհրաբյանը:
0Comments